Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգան Վահան Մխիթարյանն ու Վլադիմիր Մարգարյանը

Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգան Վահան Մխիթարյանն ու Վլադիմիր Մարգարյանը

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 6-րդ օրը պայքարի դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը և լողորդ Վահան Մխիթարյանը։

69 կգ քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը 1/16 եզրափակչում հաղթեց Ֆիջին ներկայացնող Վինսթոն Հիլին, իսկ 1/8 եզրափակչում մենամարտելու է մինչև 64 կգ քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ։ Բռնցքամարտի մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 18:00-ին, իսկ Մարգարյանի մենամարտը տեղի կունենա 20:15-ի սահմաններում:

Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Վահան Մխիթարյանը կմասնակցի լողի ազատ ոճի 50մ մրցումներին և հանդես կգա 6-րդ ենթախմբում: Լողի մրցաշարը կսկսվի Երևան ժամանակով 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում