Դավիթ Մանոյան․ Համոզված եմ՝ լավագույնը դեռ առջևում է

Դավիթ Մանոյան․ Համոզված եմ՝ լավագույնը դեռ առջևում է

Դավիթ Մանոյանը կարիերան շարունակելու է Կիպրոսի «Կարմիոտիաս» թիմում: «Փյունիկի» արդեն նախկին ավագը երևանյան ակումբից հեռանալու կապակցությամբ գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հարազատ «ՖԱ Փյունիկին»: Առաջին անգամ ես ոտք դրեցի այս ակումբ 20 տարի առաջ ու հիմա հեռանում եմ որպես գլխավոր թիմի ավագ, Ազգային հավաքականի ֆուտբոլիստ և Հայաստանում բոլոր հնարավոր տիտղոսներն իմ թիմի հետ նվաճած: Գիտեմ, որ դեռ շատ վաղուց պետք է տեղափոխվեի, բայց անսպասելի վնասվածքներն ու դրանց հաջորդած վիրահատություններն անընդհատ խանգարում էին: Կարևորն այն է, որ ես չհանձնվեցի ու համոզված եմ՝ լավագույնը դեռ առջևում է:

Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը, բոլոր մարզիչներին, ում հետ երբևէ աշխատել եմ, բոլոր ֆուտբոլիստներին, ում հետ խաղացել եմ: Շատ ուրախ եմ լինել այս ընտանիքի մի մասնիկը և հպարտ եմ, որ իմ ներդրումն ունեմ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի պատմության մեջ»,-գրել է Մանոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում