«ՊՍԺ»-ն հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի առաջնությունում (տեսանյութ)

«ՊՍԺ»-ն հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի առաջնությունում (տեսանյութ)

Ֆրանսիայի 2016-17թթ․ առաջնության մեկնարկային տուրում «Բաստիան» հյուրընկալել էր «Պարի Սեն Ժերմենին»։ «Արմանդ Չեզարի» մարզադաշտում կայացած խաղում գործող չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց․ միակ գոլը 73-րդ րոպեին խփեց Լեյվին Կուրզավան։ 

Նշենք նաև, որ փարիզյան թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց Խեսե Ռոդրիգեսը, ով օրեր առաջ է «Ռեալից» տեղափոխվել «ՊՍԺ»։

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Բաստիա» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 0։1
Գոլը՝ Կուրզավա 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում