Աղասի Աղասյանն արձագանքել է Առաքել Միրզոյանի ելույթին

Աղասի Աղասյանն արձագանքել է Առաքել Միրզոյանի ելույթին

Ծանրորդ Աղասի Աղասյանն արձագանքել է Ռիոյի Օլիմպիական խաղերում տղամարդկանց ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանի մրցելույթին:

Ծանրորդը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«85 կգ քաշում Հայաստանի ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ, ու ոչ մեկը ինձ չի կարող հաղթել անկախ ամեն ինչից»:

Օրեր առաջ ծանրորդը ևս մեկ գրառում էր արել նման ոճով: Հրապարակելով որդու լուսանկարը Երևանում օլիմպիական օղակների մոտ՝ Աղասյանը գրել էր. «Ես չգնացի, տղես է գնալու: Որովհետև իրեն խանգարող տղեք էլ չեն ծնվելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում