«Գանձասար Կապանը» հաղթեց «Արարատին»

«Գանձասար Կապանը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի 2016-17թթ․ առաջնության երկրորդ տուրում «Գանձասար Կապանը» հյուրընկալել էր «Արարատին»։ Կապանցիները 2։0 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ՝ տոնելով այս առաջնությունում առաջին հաղթանակը։

Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Կլաուդիո Մարինին, իսկ 10 րոպե անց աչքի է ընկել Գեղամ Հարությունյանը։ Այժմ «Գանձասար Կապանն» ունի 4 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» դեռ միավոր չի վաստակել։

Բարձրագույն խումբ, երկրորդ տուր

«Գանձասար Կապան» – «Արարատ»՝ 2։0
Գոլերը՝ Մարինի 33՛, Հարությունյան 43՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում