Գործող չեմպիոնն առաջին հաղթանակը տոնեց

Գործող չեմպիոնն առաջին հաղթանակը տոնեց

Հայաստանի Բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Ալաշկերտը» 2016-17թթ․ առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց։

Երկրորդ տուրում Աբրահամ Խաշմանյանի թիմը 2։1 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ։ «Ալաշկերտի» կազմում աչքի ընկան Արտակ Եդիգարյանը և Միհրան Մանասյանը, իսկ «Փյունիկի» գոլը խփեց Ալիկ Առաքելյանը։

Այժմ «Ալաշկերտն» ունի 4 միավոր և «Գանձասար Կապանի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկը» դեռ միավոր չի վաստակել։

Բարձրագույն խումբ, երկրորդ տուր

«Փյունիկ» – «Ալաշկերտ»՝ 1։2
Գոլերը՝ Առաքելյան 25՛ – Եդիգարյան 20՛, Մանասյան 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում