Ռիո-2016․ Նարեկ Աբգարյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռիո-2016․ Նարեկ Աբգարյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել են բռնցքամարտի 52 կգ քաշային կարգի մենամարտերը։

Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը 1/16 եզրափակչում 2:1 (28։29, 29։28, 29։28) հաշվով առավելության հասավ 31-ամյա ուգանդացի Ռոնալդ Սերուգոյի նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ Օգոստոսի 16-ին կայանալիք 1/8 եզրափակչում 24-ամյա Աբգարյանը մրցելու է չինացի Հու Ջիան Գուանի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է 1/16 եզրափակչում, 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել են իրենց մեկնարկային մենամարտերում և դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում