Ռիո-2016․ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց մեկնարկում

Ռիո-2016․ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց մեկնարկում

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի գոտեմարտերը։

1/16 եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը բուլղարացի Դանիել Ալեքսանդրովն էր։ Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը 2։3 հաշվով պարտություն կրեց․ առաջին մրցափուլն ավարտվեց 2։2 հաշվով, իսկ երկրորդում մեր ըմբիշը զիջեց 0։1 հաշվով։

Եթե Դանիել Ալեքսանդրովը հասնի եզրափակիչ, Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն կստանա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում