Ռիո-2016․ Արսեն Ջուլֆալակյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

Ռիո-2016․ Արսեն Ջուլֆալակյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

Արդեն տեղեկացրել ենք, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին։

Եթե Ալեքսանդրովը շարունակեր հաղթական գոտեմարտեր անցկացնել և դուրս գար եզրափակիչ, Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, սակայն բուլղարացի ըմբիշը դուրս մնաց պայքարից։ 1/8 եզրափակչում Ալեքսանդրովը 0։8 հաշվով զիջեց հունգարացի Պետեր Բաչիին։

Հավելենք, հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում պայքարը դեռ չեն սկսել Միհրան Հարությունյանը, Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Ալեքսանյանը։

 

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում