«Շիրակը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»

«Շիրակը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին»

Հայաստանի Բարձրագույ խմբի 2016-17թթ․ առաջնության երկրորդ տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլն ավելացրած ժամանակում Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո խփեց Դավիթ Հակոբյանը։

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 6 միավոր և միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» 3 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում