Ռիո-2016. Հայ մարզիկների այսօրվա ելույթների ժամանակացույցը
15/08/2016 11:16
Նմանատիպ
Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներ։
Առաջինը կմեկնարկեն վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը, իսկ տղամարդկանց եռացատկում` որակավորման փուլում, Լևոն Աղասյանը: Աթլետները պայքարը կսկսեն Երևանի ժամանակով 16:30-ին:
17:00-ի սահմաններում առաջին գոտեմարտը կանցկացնի 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը:
Կեսգիշերն անց՝ 01:00-ին բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը 1/4 եզրափակչի ուղեգրի համար կմրցի չինացի Հու Ջիանգուանի հետ, իսկ 02։00-ի սահմաններում 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի մեդալի համար։
Երևանի ժամանակով լուսադեմին՝ 04:45-ին, որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում