Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Ռիո-2016. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 85 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը։

Հայաստանի ներկայացուցիչն առաջին գոտեմարտում 0-3 հաշվով պարտվեց հունգար Վիկտոր Լորինցին և դուրս մնաց ոսկե կամ արծաթե մեդալի համար պայքարից։ Մեր ըմբիշը կարող է հնարավորություն ստանալ մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին, եթե Լորինցը հասնի եզրափակիչ։

Հիշեցնենք, որ երեկ պայքարից դուրս էր մնացել նաև Արսեն Ջուլֆալակյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում