Ռիո-2016․ Մաքսիմ Մանուկյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

Ռիո-2016․ Մաքսիմ Մանուկյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը պարտություն է կրել։

Եթե Մանուկյանի մրցակիցը՝ հունգար Վիկտոր Լորինցին, հասներ եզրափակիչ, մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար։ Մաքսիմ Մանուկյանին հաղթելուց հետո Լորինցին երկու հաղթական գոտեմարտ անցկացրեց, սակայն կիսաեզրափակիչ փուլում 1։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Չակվետաձեին։

Այսպիսով, Մաքսիմ Մանուկյանն ավարտեց ելույթներն Օլիմպիական խաղերում։ Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշներից Արսեն Ջուլֆալակյանը ևս պարտվել է մեկնարկում, իսկ Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը դեռ դուրս չեն եկել պայքարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում