Ռիո-2016․ Նարեկ Աբգարյանը պարտվեց 1/8 եզրափակչում

Ռիո-2016․ Նարեկ Աբգարյանը պարտվեց 1/8 եզրափակչում

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները։

Հայաստանի վերջին ներկայացուցիչ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/8 եզրափակչում մենամարտեց չինացի Հու Ջիանգուանի հետ։ Երեք ռաունդների արդյունքում մրցավարները նախապատվությունը տվեցին չինացուն՝ 3։0։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է 1/16 եզրափակչում, 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտվել են 1/8 եզրափակչում, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում