Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ

Ռիո-2016․ Այսօր պայքարի դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի 11-րդ օրը պայքարի դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներ՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը, ծանրորդներ, Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը և աթլետ, հեռացատկորդ Ամալիյա Շարոյանը:

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ քաշային) առաջին մրցակիցն իտալացի Դայգորո Տիմոնչինին է։ Քառորդ եզրափակիչ անցնելու դեպքում Ալեքսանյանը կգոտեմարտի Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) – Ալին Կիուրարիու (Ռումինիա) զույգի հաղթողի հետ:

66 կգ քաշային Միհրան Հարությունյանը պայքարը սկսելու է եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի հետ գոտամարտով։ Այդ արգելքը հաղթահարելու դեպքում 1/4 եզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի Թամաշ Լորինց (Հունգարիա) – Լյու Հան Սյու (Հարավային Կորեա) զույգի հաղթողը: 

Նախնական գոտեմարտերը կսկսվեն երևանի ժամանակով 17:00-ին, սփոփիչ գոտեմարտերն ու եզրափակիչները` 23:00-ին:

105+ քաշային կարգում հանդես եկող ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը պայքարը կսկսեն Երևանի ժամանակով 02:00-ին:

Ամալիյա Շառոյանն Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցումներում Հայաստանի վերջին ներկայացուցիչն է։ Արգելավազոր Լիլիթ Հարությունյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Ամալիյա Շառոյանից ևս սպասելիքները մեծ չեն։ Շառոյանը պայքարի է դուրս գալու Երևանի ժամանակով 04։05-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում