Չեխը վնասել է մեքենան «Լիվերպուլի» դեմ խաղից հետո

Չեխը վնասել է մեքենան «Լիվերպուլի» դեմ խաղից հետո

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը ԱՊԼ մեկնարկային տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո (3:4) վնասել է իր 85.000 ֆունտ արժողությամբ «Audi RS7» ավտոմեքենան։

«Լավագույն օրը չէ Չեխի համար։ Նախ 4 գոլ բաց թողեց, իսկ հետո «Էմիրեյթսի» կայանատեղիում վնասեց մեքենան»,-գրել է «NBC Sports»-ի խմբագիր Ջո Փրինս-Րայթը «Թվիթերում»։

«Daily Mail»-ի հաղորդմամբ, Չեխը մարզադաշտից դուրս գալիս թեթև վթարի է ենթարկվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում