Ռիո-2016․ Միհրան Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Ռիո-2016․ Միհրան Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի շրջանակում մեկնարկեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի գոտեմարտերը։

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչ փուլից՝ գոտեմարտելով եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի հետ։ Հարությունյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց և մրցանակային տեղ զբաղեցնելու համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ 1/4 եզրափակչում Միհրան Հարությունյանը գոտեմարտելու է կորեացի Լյու Հան Սյունի հետ, ով 4։0 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Թամաշ Լորինցին։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Ջուլֆալակյանը և Մաքսիմ Մանուկյանը պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և պայքարն ավարտել են առանց մեդալների։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում