Ռիո-2016․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Ռիո-2016․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչներից հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։

98 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցն իտալացի Դայգորո Տիմոնչինին էր։ Առաջին մրցափուլում ըմբիշներին չհաջողվեց միավոր վաստակել, իսկ երկրորդում Արթուրը 5։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար  Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է Ռումինիայի ներկայացուցիչ  Ալին Կիուրարիուի հետ, ով 3։2 հաշվով հաղթել է եգիպտացի Համդի Մուստաֆա Աբդելվահաբին։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Ջուլֆալակյանը և Մաքսիմ Մանուկյանը պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և պայքարն ավարտել են առանց մեդալների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում