Ռիո-2016․ Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

Ռիո-2016․ Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կպայքարի ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակիչ փուլում Միհրան Հարությունյանը գոտեմարտեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Առաջին մրցափուլում Միհրանը կտրող հնարքով վաստակեց 4 միավոր, իսկ երկրորդ մրցափուլում ընդամենը մեկ միավոր զիջեց մրցակցին։ 

Ոսկե մեդալի համար Միհրան Հարությունյանը պայքարելու է սերբ Դավոր Շտեֆանեկի հետ, ով կիսաեզրափակչում 7։0 հաշվով հաղթել է վրացի Շմագի Բոլկվաձեին։ Եզրափակիչ գոտեմարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով կեսգիշերին։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է կորեացի Լյու Հան Սյունին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում