Արթուր Աբրահամ․ Միասին մենք անպարտ ենք

Արթուր Աբրահամ․ Միասին մենք անպարտ ենք

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին և հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար:

«Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին` փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար: Շնորհավորում եմ նաև Ռիո-2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին` Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին:

Հարգանքներս ձեզ, տղանե’ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք, մենք` բոլորս միասին, անպարտ ենք»,- նշել է Արթուր Աբրահամը

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն, իսկ հունահռոմեական ոճի 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը, 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և 105+ կգ քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալակիրներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում