Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերի արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերի արդյունքները (տեսանյութ)

Այսօր Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի շրջանակում կայացավ 5 հանդիպում։ 

«Պորտուն» և «Ռոման» հաղթողին չորոշեցին՝ 1։1, «Վիլյառեալը» 1։2 հաշվով պարտվեց «Մոնակոյին», «Լուդոգորեցը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վիկտորիայի» դարպասը, «Լեգիան» նույն հաշվով հաղթեց «Դանդոլկին», իսկ «Սելթիկը» 5։2 հաշվով առավելության հասավ «Հապոել Բեր Շևայի» նկատմամբ։

Հիշեցնենք, որ այս փլեյ-օֆֆ փուլի հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում: Պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթից։

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, առաջին խաղեր

«Պորտու» (Պորտուգալիա) – «Ռոմա» (Իտալիա)՝ 1։1
Գոլերը՝ Անդրե Սիլվա 61՛/11-մետրանոց – Ֆելիպե 21՛/ինքնագոլ

«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1։2
Գոլերը՝ Պատո 36՛ – Ֆաբինյո 3՛/11-մետրանոց, Բերնարդու Սիլվա 72՛
Հեռացում՝ Մենդի 86՛

«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Վիկտորիա» (Չեխիա)՝ 2։0
Գոլերը՝ Մոցի 51՛/11-մետրանոց, Միսիջան 64՛

«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Հապոել Բեր Շևա» (Իսրայել)՝ 5։2
Գոլերը՝ Ռոգիչ 9՛, Գրիֆիտս 39՛, 45+1՛, Դեմբելե 73՛, Բրաուն 85՛ – Լուսիո Մարանյաո 55՛, Մելիկսոն 57՛

«Դանդոլկ» (Իռլանդիա) – «Լեգիա» (Լեհաստան)՝ 0։2
Գոլերը՝ Նիկոլիչ 56՛/11-մետրանոց, Պրիյովիչ 90+4՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում