«Յուվենտուսի» նախագահ. «Ռոման» ու «Նապոլին» այս տարի ավելի թույլ են

Թուրինի «Յուվենտուսի» սեփականատեր Ջոն Էլկանը նոր մրցաշրջանի մենրակին կարծիք է հայտնել «ծեր սինյորայի» մրցակիցների մասին։

-«Յուվենտուսն» սկսում է նոր մրցաշրջանը մեծ ոգևորությամբ։ Մենք ունենք բազմաթիվ անհատապես ուժեղ ու տաղանդավոր ֆուտբոլիստներ, նորեկներ ևս կան։ Ալեգրին արդեն ցույց է տվել, որ կարողանում է նորեկներին ընդգրկել թիմային խաղում։

«Ռոման» ու «Նապոլին», կորցնելով Պյանիչին ու Իգուայինին (երկու ֆուտբոլիստներն են տեղափոխվել են «Յուվենտուս»-խմբ.), արդեն այնքան ուժեղ չեն, որքան նախորդ մրցաշրջանում,-ասել է Էլկանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում