Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 14-րդ օրը պայքարի մեջ մտավ ազատոճային ըմբիշ, 57 կգ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Մնացականյանը։

Մեր մարզիկի առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում Իրանը ներկայացնող Հասան Ռահիմին էր։ Մնացականյանը մեկնարկային գոտեմարտում աշխարհի նախկին չեմպիոնին զիջեց 0:13 հաշվով։

Եթե Ռահիմին դուրս գա եզրափակիչ, Հայաստանը ներկայացնող ըմբիշը հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում