Ֆյուրի․ Մեծ նորություններ են լինելու

WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին ուշագրավ գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում։

«Առաջիկա օրերին մեծ նորություններ են լինելու»,-գրել է բրիտանացի բռնցքամարտիկը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թայսոն Ֆյուրին ցանկանում է հրաժարվել Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտի պայմանագրից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆյուրի-Կլիչկո ռևանշ-մենամարտը կայանալու է հոկտեմբերի 29-ին՝ Մանչեսթերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում