Ռիո-2016․ Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը պարտվեցին մեկնարկում
21/08/2016 16:30
Նմանատիպ
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը պայքարի են դուրս եկել 65 կգ և 97 կգ քաշային ազատոճային ըմբիշները։
65 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Դավիթ Սաֆարյանը մրցեց աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն իտալացի Ֆրանկ Չամիզո Մարկեսի հետ։ Սաֆարյանը պարտվեց 1։3 հաշվով։
97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը մեկնարկային գոտեմարտում 1:8 հաշվով պարտվեց Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, վրացի Էլիզբար Օդիկաձեին:
Եթե Մարկեսն ու Օդիկաձեն հասնեն եզրափակիչ, Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու և բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն կստանան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում