«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Բանանցին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Բանանցին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Աբրահամ Խաշմանյանի սաներից մեկական գոլ խփեցին Արտակ Դաշյանը, Արթուր Եդիգարյանը և նորեկ Յուրի Ֆոմենկոն։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» 3 միավորով չորրորդ տեղում է։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, երրորդ տուր

«Ալաշկերտ» – «Բանանց»՝ 3։0
Գոլերը՝ Դաշյան 47՛, Եդիգարյան 76՛, Ֆոմենկո 83՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում