Բակայի հեթ-տրիկի շնորհիվ «Միլանը» հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի 2016-17թթ․ առաջնության մեկնարկային տուրում «Միլանը» հյուրընկալեց «Տորինոյին» և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։ «Միլանի» կազմում Կարլոս Բական դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ հյուրերի գոլերը խփեցին Անդրեա Բելոտին և Դանիելե Բազելին։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Միլան» – «Տորինո»՝ 3։2
Գոլերը՝ Բակկա 38՛, 50՛, 62՛/11-մետրանոց – Բելոտի 48՛, Բազելի 90+1՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Բելոտի 90+6՛
Հեռացում՝ Գաբրիել Պալետա 90+4՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում