«Պարի Սեն Ժերմենը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Ֆրանսիայի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենն» ընթացիկ առաջնության երկրորդ տուրում «Պարկ դե Պրենսում» հյուրընկալեց «Մետցին»։

Ունաի Էմերիի սաները 3։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին․ 52-րդ րոպեին աչքի ընկավ Լուկա Մոուրան, ապա գոլի հեղինակ դարձավ Լեյվին Կուրզավան, իսկ արդեն ավելացրած ժամանակում Ջոնաթան Ռիվերեն Մարկո Վերատիի հարվածից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

«Պարի Սեն Ժերմենն» այժմ ունի 6 միավոր, իսկ «Մետցը» մնաց 3 միավորով՝ 13-րդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Մետց»՝ 3։0
Գոլերը՝ Մոուրա 52՛, Կուրզավա 67՛, Ռիվերե 90+4՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում