Չեմպիոնների լիգա․ Հայտնի են խմբային փուլի բոլոր մասնակիցները

Կայացան Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման չորրորդ փուլի վերջին 5 խաղերը, որոնց արդյունքում «Մանչեսթեր Սիթին», Մյոնխենգլադբախի «Բորուսսիան», «Կոպենհագենը», «Ռոստովը» և Զագրեբի «Դինամոն» միացան խմբային փուլի ուղեգիր նվաճած թիմերին։

Այսպիսով՝ հայտնի են Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Առաջին զամբյուղում ընդգրկվել են գործող գավաթակիր «Ռեալը» և ՈՒԵՖԱ-ի վարկանիշով Եվրոպայի 7 ուժեղագույն առաջնությունների չեմպիոնները, իսկ մյուս զամբյուղներում թիմերն ընդգրկվել են ըստ իրենց ընթացիկ վարկանիշային միավորի։

Առաջին զամբյուղ՝ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Բարսելոնա» (Իսպանիա),  «Լեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա), ԲԿՄԱ (Ռուսաստան)։

Երկրորդ զամբյուղ՝ «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բորուսսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Արսենալ» (Անգլիա), «Սևիլյա» (Իսպանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Նապոլի» (Իտալիա), «Բայեր» (Գերմանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)։

Երրորդ զամբյուղ՝ «Բազել» (Շվեյցարիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Լիոն» (Ֆրանսիա), «ՊՍՎ» (Հոլանդիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Բրյուգե» (Բելգիա), «Բորուսսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)։

Չորրորդ զամբյուղ՝ «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Մոնակո» (Ֆրանսիա), «Լեգիա» (Լեհաստան), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Ռոստով» (Ռուսաստան)

Խմբային փուլի վիճակահանությունը կայանալու է օգոստոսի 25-ին, Մոնակոյում։ Հանդիսավոր արարողության ժամանակ հայտնի է դառնալու նաև Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը․ կոչմանը հավակնում են Գարեթ Բեյլը (կիսապաշտպան, «Ռեալ», Ուելս), Անտուան Գրիզմանը (հարձակվող, «Ատլետիկո», Ֆրանսիա) և Կրիշտիանու Ռոնալդուն (հարձակվող, «Ռեալ», Պորտուգալիա)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում