Կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Նախապես 4 զամբյուղներում ընդգրկված 32 թիմերը կազմեցին 8 խմբեր, որոնք ունեն հետևյալ տեսքը․

A խումբ – «Պարի Սեն Ժերմեն», «Արսենալ», «Բազել», «Լուդոգորեց»։

B խումբ – «Բենֆիկա», «Նապոլի», «Դինամո Կիև», «Բեշիկթաշ»։

C խումբ – «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Բորուսսիա Մյոնխենգլադբախ», «Սելթիկ»։

D խումբ – «Բավարիա», «Ատլետիկո», «ՊՍՎ», «Ռոստով»։

E խումբ – «ԲԿՄԱ Մոսկվա», «Բայեր», «Տոտենհեմ», «Մոնակո»։

F խումբ – «Ռեալ», «Բորուսսիա Դորտմունդ», «Սպորտինգ», «Լեգիա»։

G խումբ – «Լեսթեր», «Պորտու», «Բրյուգե», «Կոպենհագեն»։

H խումբ – «Յուվենտուս», «Սևիլյա», «Լիոն», «Դինամո Զագրեբ»։

Խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կայանալու են սեպտեմբերի 13-ին և 14-ին, իսկ վերջին՝ վեցերորդ տուրի խաղերը՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում