«Սևիլյան» վարձակալել է «ՊՍԺ»-ի դարպասապահին (լուսանկար)

Դարպասապահ Սալվատորե Սիրիգուն վարձավճարով «ՊՍԺ»-ից տեղափոխվել է «Սևիլյա», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար։

Ֆրանսիական լրատվամիջոցներն ավելի վաղ գրում էին, թե «ՊՍԺ»-ն կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը (1,9 մլն եվրո), իսկ «Սևիլյային» կմնա վճարել տարեկան 1,5 միլիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում