«Շիրակը» ճապոնացի նորեկ ունի

«Շիրակի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել Ակիհիրո Տակադայի հետ։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 20-ամյա ճապոնացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը։

Նշենք, որ նախքան «Շիրակին» միանալը Տակադան հուլիսից փորձաշրջան է անցել լատվիական «Մետա» ակումբում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում