«Ալաշկերտ» նոր պաշտպան ունի

«Ալաշկերտի» ղեկավարությունը մեկամյա պայմանագիր է ստորագրել 24-ամյա պաշտպան Մարատ Բուտուևի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բուտուևը  փորձաշրջան էր անցնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի կազմում և մասնակցել է Իրաք «Զախոյի» հետ ստուգողական հանդիպմանը:

Հավելենք, որ Մարատ Բուտուևը հանդես է եկել Ռուսաստանի «Սպարտակ» (Վլադիկավկազ), «Ալանիա», Ղազախստանի «Ատիրաու» թիմերում, իսկ վերջին ակումբը եղել է Վրաստանի «Ցխինվալին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում