Մեյվեզերը վերսկսել է մարզումները (տեսանյութ)

P4P վարկանիշային աղյուսակի նախկին առաջին համար Ֆլոյդ Մեյվեզերը, ով 12 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, հնարավոր է, ռինգ վերադառնա։

Կարիերայի ավարտից հետո առաջին անգամ Մեյվեզերը մարզում է անցկացրել և տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ շուտով Ֆլոյդ Մեյվեզերը կա՛մ կհայտարարի, որ կարիերայի 50-րդ մենամարտն է անցկացնելու, կա՛մ պայքարի դուրս կգա MMA-ում։



Հետևեք մեզ նաև Telegram-ում