Առաջատարն ու չեմպիոնը ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Շիրակը» հյուրընկալեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»։

Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին․ «Ալաշկերտի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Գագիկ Դաղբաշյանը։ Խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը կրկնապատկեցին առավելությունը․ 44-րդ րոպեին աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը։

Երկրորդ խաղակեսում Աբրահամ Խաշմանյանի սաներին հաջողվեց երկու գոլ խփել և խուսափել պարտությունից․ նախ գոլի հեղինակ դարձավ Իրակլի Կվեկվեսկիրին, ապա Ալեքսանդր Տաշիչը։

Այժմ «Շիրակն» ունի 10 միավոր և միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալաշկերտը» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատարին զիջելով 2 միավորո։

Բարձրագույն խումբ, 4-րդ տուր

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 2։2
Գոլերը՝ Դաղբաշյան 16՛, Այվազյան 44՛ – Կվեկվեսկիրի 47՛, Տաշիչ 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում