«Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Օսասունային», «Էյբարը»՝ «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակում ավարտվեց երկու հանդիպում։ «Օսասունան» սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջեց «Ռեալ Սոսյեդադին», իսկ «Էյբարը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։

Այսպիսով՝ «Ռեալ Սոսյեդադն» ու «Էյբարը» վաստակեցին իրենց առաջին 3 միավորը, «Օսասունան» մնաց 1 միավորով, իսկ «Վալենսիան» դեռ միավոր չի վաստակել։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Օսասունա» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 0։2
Գոլերը՝ Խուանմի 45+2՛, Ունայ 81՛/ինքնագոլ

«Էյբար» – «Վալենսիա»՝ 1։0
Գոլը՝ Լեոն 62՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում