Միլիկի և Կալյեխոնի դուբլերի շնորհիվ «Նապոլին» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակում «Սան Պաոլո» մարզադաշտում կայացավ «Նապոլի»-«Միլան» հանդիպումը։ 

Առաջին խաղակեսում դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-ից 55-րդ րոպեների ընթացքում Մբայե Նյանգի և Սուսոյի գոլերի շնորհիվ «Միլանը» վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն հաջողությունը զարգացնել չկարողացավ։

Խաղի մնացած ժամանակահատվածում Խոսե Կալյեխոնը ևս դարձավ դուբլի հեղինակ, իսկ հյուրերը մնացին 9 հոգով․ 75-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Յուրայ Կուցկան, 88-ին՝ Նյանգը։

Այժմ «Նապոլին» ունի 4 միավոր և դեռևս զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Միլանը» մնաց 3 միավորով՝ 10-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Նապոլի» – «Միլան»՝ 4։2
Գոլերը՝ Միլիկ 18՛, 33՛, Կալյեխոն 74՛, 90+4՛ – Նյանգ 51՛, Սուսո 55՛
Հեռացումներ՝ Կուցկա 75՛, Նյանգ 88՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում