«Բանանցը» խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին»

«Բանանց»-«Գանձասար Կապան» հանդիպումով ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրը։

Զավեն Բադոյանի և Վարդգես Սաթումյանի գոլերի շնորհիվ դաշտի տերերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Գանձասար Կապանը» մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Ալեքսանդր Պետրոսյանը, և կապանյան թիմի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Լաերիսոն։ 66-րդ րոպեին Լուբամբո Մուսոնդան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 1 րոպե անց Ացամազ Բուրաևը խփեց «Բանանցի» չորրորդ գոլն ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասար Կապանը» 4 միավորով՝ չորրորդ տեղում է։

Բարձրագույն խումբ, 4-րդ տուր

«Բանանց» – «Գանձասար Կապան»՝ 4։1
Գոլերը՝ Բադոյան 5՛, Սաթումյան 24՛, Լաերսիո 60՛/11-մետրանոց, Բուրաև 67՛ – Մուսոնդա 66՛
Հեռացում՝ Պետրոսյան 58՛

Լուսանկարը՝ «Բանանցի» մամուլի ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում