«Մոնակոն» հաղթեց «Պարի Սեն Ժերմենին» (տեսանյութ)

Ֆրանիսայի առաջնության երրորդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Լուի II» մարզադաշտում․ «Մոնակոն» հյուրընկալեց գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին»։

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Ժոաու Մոուտինյուն, իսկ խաղակեսի վերջնամասում Ֆաբինյոն երկրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսում ևս արձանագրվեց 2 գոլ․ նախ 63-րդ րոպեին Էդինսոն Կավանին խփեց այս խաղում փարիզյան թիմի միակ գոլը, ապա ինքնագոլի հեղինակ դարձավ Սերժ Օրյեն։

Այժմ «Մոնակոն» ունի 7 միավոր և «Նիցայի» և «Գենգամի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Պարի Սեն Ժերմենը» մնաց 6 միավորով՝ չորրորդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Մոնակո» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։1
Գոլերը՝ Մոուտինյու 13՛, Ֆաբինյո 45+1՛, Օրյե 82՛/ինքնագոլ – Կավանի 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում