«Ռոման» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Կալյարիի» հետ։ 

«Սան Էլիա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով․ նախ «գայլերի» կազմում մեկական գոլ խփեցին Դիեգո Պերոտին և Կևին Ստրոտմանը, ապա 56-րդ րոպեին դաշտի տերերից Մարկո Բորելյոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ Մարկո Սոն 87-րդ րոպեին իր թիմին օգնեց խուսափել պարտությունից։

«Ռոման» այժմ ունի 4 միավոր, իսկ «Կալյարին» վաստակեց իր առաջին միավորը։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Կալյարի» – «Ռոմա»՝ 2։2
Գոլերը՝ Բորելյո 56՛, Սո 87՛ – Պերոտի 6՛/11-մետրանոց, Ստրոտման 46՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում