USD
EUR
RUB

Արսեն Ջուլֆալակյան․ Լավագույնը դեռ առջևում է

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի վերաբերյալ գրառում է կատարել Facebook-յան իր էջում:

«Ցավոք սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է... Եվ չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։ Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։ Ինչպես կասեր լեգենդար Ալին՝ I'll show you how great I am!!! (Ես դեռ ցույց կտամ, թե որքան լավն են-խմբ․)։

Երկու բառով պետք է անդրադառնամ նաև մեր նոր օլիմպիական հերոսներին, քանի որ մամուլն ու մեդիան պատահական կամ մտածված շատ հաճախ թերի կամ բացարձակ սխալ է ներկայացնում այդ սխրանքը կերտողներին։ Հասկացեք հարգելիներս, երբ հարցազրույցներ, նկարահանումներ, ուղիղ ռեպորտաժներ կամ նման տիպի այլ բաներ եք անում, ոչ թե դա արեք նրանց հետ, ովքեր տեսախցիկ, բարձրախոս, ձայագրիչ են ման գալիս, որ քցվեն վրեն կամ դեմը, այլ փնտրեք և գտեք արժանիներին, ովքեր իրենց ամբողջ գիտակից կյանքը, առողջությունը ,ժամանակը, մի խոսքով ամեն ինչը տվել են այդ գործին՝ սպորտին։

Դա վերաբերում է և՛ մարզիկներին, և՛ առավել ևս մարզիչներին (արժանի), ում շատ հաճախ շատերը մոռանում են, կամ հիշում ոչ անհրաժեշտ չափով։ Թե չէ ստացվում է բոլորիս քաջ ծանոթ ժողովրդական խոսքը «սանատորիա գնացողի» մասին...»,-մեջբերման ավարտ։

Հիշեցնենք, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը 2։3 հաշվով պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին։

Լրահոս
Կյելինին Յուվեի խաղացողներին առաջարկել է գնալ աշխատավարձերի նվազման. Ռոնալդուն համաձայն է Հայտնի է ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի զբաղեցրած դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Բոլոր ակումբներն այժմ բախվում են գոյություն ունենալու խնդրի հետ․ Անիելի Ռոնալդուն գնել է թոքերի արհեստական օդափոխման հինգ սարք Մադեյրայի հիվանդանոցների համար Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ըստ Կարագերի. 7 ֆուտբոլիստ ու լավագույն խաղացողը Լիվերպուլից են Բերեզովսկի. Կապառոսն առաջարկել է ընդգրկվել իր մարզչական շտաբում Երիտասարդ ֆուտբոլիստներից ոչ մեկն անգամ մոտ չէ Մխիթարյանի մակարդակին. Բերեզովսկի «Ատլետիկոն» առաջարկում է չեղարկել ամառային տրանսֆերային պատուհանը. Gazeta.ru Նոյերը կարող է տեղափոխվել ԱՊԼ Մոուրինյոն ցանկանում է թիմում տեսնել Գոդինին Ռոման հետաքրքրված է Պորտուի ֆուտբոլիստով Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվել է Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները Ուկրաինացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռոմա 24-ամյա մարմնամարզուհին որոշել է դադարեցնել կարիերան Մխիթարյան. «Ռոմայի» ֆուտբոլն ինձ հարմար է Սիմոն Մարտիրոսյան. Ոչ ցանկալի, բայց միանգամայն իրավացի որոշում էր Ռոնալդուն հնարավոր է հեռանա Յուվենտուսից «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարող են կորցնել աշխատավարձի 70 տոկոսը Արթուր Ալեքսանյան. Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի Առաջիկա տրանսֆերային պատուհանը կարող է հետաձգվել մինչև հունվար Բավարիան ու Նոյերը չեն կարողանում համաձայնության գալ Չելսիի հարձակվողը մեկնել է Բրազիլիա Մեսսին 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար Ռոման ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը Արսենալից Նիգերիայում առևանգել են 2 ֆուտբոլիստի Ալեքսանդր Կարապետյան. Առանց ֆուտբոլի ձանձրալի է, բայց հիմա դրա ժամանակը չէ Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի Բունդեսլիգային առաջարկել են երկարաձգել խաղերի դադարեցումը մինչև ապրիլի 30-ը Ռոնալդուն ու Մենդեշը ավելի քան 1 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին Օլիմպիական կրակի փոխանցավազքի ձևաչափը փոխվել է Ավստրալիայի առաջնությունը կարող է դադարեցվել Կանադան մարզիկներին չի ուղարկի Օլիմպիական խաղերին Էտո’Օ-ն աջակցել է Ռոնալդինյոյին Ինտերը Լաուտարոյին չի վաճառել Բարսելոնային 70 մլն եվրոյի, Սեմեդուի և Վիդալի դիմաց ՄՕԿ նախագահն ասել է, թե երբ կորոշվի Տոկիո-2020-ի ճակատագիրը Բարսելոնան հետաքրքրված է Պորտուի պաշտպանով Լեբրոն Ջեյմսը նշել է իր նախընտրած ֆուտբոլիսներին Վերոնայի կիսապաշտպանը՝ Ռոմայի դիտակետում
website by Sargssyan