Պաշտոնական. Ալկասերը տեղափոխվեց «Բարսելոնա» (լուսանկար)

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է «Վալենսիայի» հարձակվող Պակո Ալկասերի տեղափոխության մասին։ Պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար։ Գործարքի արժեքը 30 միլիոն եվրո է։ Պայմանագրում սահմանվել է 100 միլիոն եվրո հրաժարագին։

«Վալենսիայի» մարզչական շտաբն ու ղեկավարության որոշ ներկայացուցիչներ դեմ էին Ալկասերի տեղափոխությանը, սակայն ֆուտբոլիստը պնդել է  կատալոնական ակումբում խաղալու իր ցանկությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում