Ընկերական խաղում «Ալաշկերտը» հաղթեց «Զախոյին»

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում «Ալաշկերտն» ընկերական հանդիպում անցկացրեց Իրաքի «Զախո» թիմի հետ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոնը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց․ միակ գոլը հեղինակեց կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ թիմերը ևս մեկ հանդիպում էին անցկացրել, որն ավարտվել էր 0։0 հաշվով։

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության չորրորդ տուրից հետո «Ալաշկերտն» ունի 8 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Շիրակին» զիջելով 2 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում