Դավիդ Լուիսը վերադարձավ «Չելսիի»

Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխվել է «Չելսի»։ 29-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։

«Գոհ եմ, որ վերադարձել եմ։ Մենք հիանալի մրցաշրջան ունեցանք, երբ ես առաջին անգամ տեղափոխվեցի «Չելսի», իսկ հիմա կփոձեմ հաջողությունների հասնել Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ։ Ուրախությամբ կրկին հագնելու եմ «Չելսիի» մարզահագուստը»,-Դավիդ Լուիսի խոսքը մեջբերել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Գործարքի արժեքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն «Daily Mail»-ի տվյալներով՝ «Չելսին» 32 մլն ֆունտ սթերլինգ է վճարել։ Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսը «Չելսիում» խաղացել է 2011-2014 թվականներին, ապա 42 մլն ֆունտ սթերլինգի դիմաց տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում