Կայացել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Հենրիկ Իգիթյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ քննարկվել են Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների չորրորդ տուրերում արձանագրված կարմիր քարտերը և «Բանանց»-«Գանձասար-Կապան» խաղը ուշ սկսելը։ Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Լուսանկարը՝ «Բանանց»-«Գանձասար-Կապան» խաղից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում