Հնարավոր է՝ Պակյաոն երկու մենամարտ անցկացնի 2017-ին

Ամերիկացի փրոմոութեր Բոբ Արումը, ով համագործակցում է 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մեննի Պակյաոյի հետ, չի բացառել, որ 2017 թվականին ֆիլիպինցի բռնցքամարտիկը երկու մենամարտ կանցկացնի։

Հիշեցնենք, որ Պակյաոն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն մտափոխվել է և նոյեմբերի 5-ին մենամարտելու է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ջեսսի Վարգասի հետ։

-Եթե նա հաղթի առաջիկա մենամարտում, ապա մենք կարող ենք հաջորդ տարի երկու մեծ մենամարտ կազմակերպել։ Կարծում եմ՝ այդ մենամարտերից հետո Մեննին կարող է ավարտել կարիերան,-Բոբ Արումի խոսքը մեջբերված է «Boxing Scene»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում