«Գանձասար Կապանը» բրազիլացի նորեկ ունի

Տրանսֆերային պատուհանի փակումից ժամեր առաջ «Գանձասար Կապանն» ունեցավ ևս մեկ համալրում:

«Գանձասար Կապանի» մամուլի ծառայությունից տեղեկանում են, որ ակումբի ղեկավարության հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Վալմերսոն Գարսիա Պրայան: 22-ամյա բրազիլացին նախքան «Գանձասար Կապան» տեղափոխվելը խաղացել է Բրազիլիայի Սերիա Բ-ում հանդես եկող «Լուվերդենսե» թիմում:

Նշենք, որ Վալմերսոնը ունիվերսալ ֆուտբոլիստ է, հիմնականում գործում է դաշտի կենտրոնական հատվածում, բայց կարող է խաղալ նաև եզրերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում