Հայտնի է Ջոշուայի հաջորդ մենամարտի օրը և վայրը
03/09/2016 16:11
Նմանատիպ
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնտոնի Ջոշուան հաջորդ մենամարտն անցկացնելու է նոյեմբերի 29-ին, Մանչեսթերի «Manchester Arena» համալիրում։ Մրցակցի անունը դեռ չի հրապարակվում․ այս մասին հաղորդում է «The Mirror»-ը։
Նշենք, որ Ջոշուայի վերջին 5 մենամարտերը կայացել են Լոնդոնի «O2 Arena» համալիրում։
Էնտոնի Ջոշուայի վերջին մենամարտը կայացել է այս տարվա հունիսի 25-ին, երբ նա տեխնիկական նոկաուտով հաղթեց Դոմինիկ Բրիզիլին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում