Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Marca»-ին տված հարցազրույցում նշել է, որ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկությունում հաղթողի կոչման համար պայքարելու է 7 թիմ։

-Չեմպիոնների լիգայում կարող է հաղթել 7 թիմ՝ իսպանական 3 գրանդները (նկատի ունի՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Ատլետիկո» – խմբ․), ինչպես նաև «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան»,-ասել է իտալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։ Ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում