Բրայան Դե Լա Ֆուենտեն կխաղա «Շիրակում»

«Շիրակը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը մեկամյա պայմանագիր է կնքել ամերիկացի հարձակվող Բրայան Դե Լա Ֆուենտեի հետ։ Գյումրու ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 24-ամյա հարձակվողն արդեն միացել է թիմին և այսօր կանցկացնի իր առաջին մարզումը։

Հիշեցնենք, որ դե Լա Ֆուենտեն 2014 թվականից մինչև 2015-16թթ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Արարատում»։ Ամերիկացի ֆուտբոլիստը մինչ Հայաստան գալը հանդես է եկել «Չիվասոում» (ԱՄՆ), «Տիխուանայում» (Մեքսիկա), «Լոս Անջելես Միսիոներսում» (ԱՄՆ), իսկ 2010 թվականին խաղացել է ԱՄՆ մինչև 20 տարեկանների հավաքանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում